Logo

«Բավարիան» տարվա վերջին խաղում 5 գոլ խփեց և հաղթեց «Լայպցիգին»

01:19 / 21.12.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» տարվա վերջին խաղում ընդունեց «Լայպցիգին» և հաղթեց 5-1 հաշվով:

Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրի մեկնարկային խաղում հաշիվը բացվեց առաջին րոպեին, գոլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան: Երկրորդ րոպեին «Լայպցիգից» պատասխանեց սլովենացի հարձակվող Բենյամին Շեշկոն:

25-րդ րոպեին «Բավարիային» երկրորդ անգամ հաշվի մեջ առաջ մղեց «Լայպցիգի» նախկին ֆուտբոլիստ, ավստրիացի կիսապաշտպան Կոնրադ Լայմերը, որը բուռն կերպով տոնեց հաջողությունը: Ընդամենը 11 րոպե անց հեռահար տպավորիչ հարվածով «Լայպցիգի» դարպասը գրավեց գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը:

Խաաղի վերջնամասում էլ տանտերերից գոլ խփեցին նաև գերմաանացի վինգեր Լերոյ Սանեն և կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը:

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 36 միավորով առաջատարն է, 7 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Լայպցիգը» 27 միավորով չորրորդն է:

Գերմանիայի Բունդեսլիգա, 15-րդ տուր

«Բավարիա» - «Լայպցիգ»` 5-1 

Ջամալ Մուսիալա, 1, Կոնրադ Լայմեր, 25, Յոզուա Կիմիխ, 36, Լերոյ Սանե, 75, Ալֆոնսո Դևիս, 78 - Բենյամին Շեշկո, 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա