Logo

«Բավարիան» տրանսֆերային խոշոր առաջարկ է կատարել «Բարսելոնային»

01:03 / 15.02.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» փորձում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։

Diaro Sport-ը գրում է, որ գերմանական ակումբը առաջարկ է կատարել «Բարսելոնային» և պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնել 70 մլն եվրոյով։

«Բավարիան» նաև պատրաատ է կրկնապատկել Արաուխոյի աշխատավարձը, որը նա այժմ ստանում է «Բլաուգրանայի» կազմում։

Ըստ աղբյուրի` «Բարսելոնան» չի ցանկանում վաճառել Արաուխոյին, ով նույնպես մտադիր է մրցելույթները շարունակել կատալոնական ակումբի կազմում։ Ուրուգվայցու որոշման վրա կարող է միայն ազդել «Բարսելոնայի» ֆինանսական վիճակի բարելավման հարցը։ 2023/24 մրցաշրջանում պաշտպանը 25 խաղում խփել է 1 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ