«Բավարիան» ու «Տոտենհեմը» կարող են փոխանակվել կիսապաշտպաններով:
Ինչպես տեղեկացնում է Sky Germany-ն, մյունխենյան գրանդը կապ է հաստատել լոնդոնցիների ղեկավարների հետ ու առաջարկել փոխանակել Կորենտին Տոլիսոյին Տանգի Նդոմբելեի հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» պատրաստ է առաջարկել Տոլիսոյին ու ևս 20 մլն եվրո: Ֆրանսիացի կիսապաշտպանը չի մտնում Գերմանիայի չեմպիոնի ծրագրերում և, ամենայն հավանակությամբ, կհեռանա մինչև տրանսֆերային շուկայի փակումը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նդոմբելեն խնդրել էր «Տոտենհեմի» ղեկավարությանը վաճառել իրեն:

