Logo

«Բավարիան» ունի նոր մարզական տնօրեն

22:05 / 18.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
Քրիստոֆ Ֆրոյնդ-մարզիչ

Ավստրիացի Քրիստոֆ Ֆրոյնդը նշանակվել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

46-ամյա մասնագետը գերմանական ակումբում աշխատանքը կսկսի սեպտեմբերի 1-ից: 

Քրիստոֆ Ֆրոյնդը 2015 թվականի հուլիսից մարզական տնօրենի պաշտոնն է զբաղեցնում ավստրիական «Զալցբուրգում», պայմանագրի ժամկետը կսպառվի օգոստոսի 31-ին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսից մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը «Բավարիայի» մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր բոսնիացի Հասան Սալիհամիջիչը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա