Logo

«Բավարիան» ուժեղ էր «Վոլֆսբուրգից» (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:50 / 14.08.2022ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 2-րդ տուրում գործող չեմպիոն «Բավարիան» «Այլանց Արենայում» 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ։

Մյունխենցիների կազմում գոլ խփեցին գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան և նրա հայրենակիցը՝ հարձակվող Թոմաս Մյուլերը:

2 տուրից հետո գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը 6 միավորով առաջատարն է, «Վոլֆսբուրգն» ունի 1 միավոր ու 14-րդն է:

3-րդ տուրում «Բավարիան» օգոստոսի 21-ին հյուրընկալվելու է Ռուրյան շրջանը ներկայացնող «Բոխումին»:

Բունդեսլիգա, 2-րդ տուր

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»՝ 2-0

Ջամալ Մուսիալա, 33, Թոմաս Մյուլեր, 44 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ