Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 2025/26 մրցաշրջանում 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ անցկացրած մեկնարկային 6 խաղերում:
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը Բունդեսլիգայի 6-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Դուբլ գրանցեց կոլումբացի վինգեր Լուիս Դիասը, մեկ գոլ էլ խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը:
Չեմպիոնը 18 միավորով առաջին տեղում է, «Այնտրախտը»` 9 միավորով 6-րդ:
Գերմանիայի Բունդեսլիգա, 6-րդ տուր
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բավարիա»` 0-3
Լուիս Դիաս, 1, 84, Հարի Քեյն, 27
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


