Գերմանական Bild պարբերականը ներկայացրել է Մյունխենի «Բավարիայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին:
Մյունխենյան ակումբում ամենաբարձր աշխատավարձը ստանում է թիմի նորեկ, սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն (տարեկան 22 միլիոն եվրո)։ Անգլիական «Լիվերպուլի» նախկին հարձակվողին հաջորդում են գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը (21 միլիոն եվրո), կիսապաշտպաններ Թոմաս Մյուլերը (20,5 միլիոն եվրո), Լերոյ Սանեն, Կինգսլի Կոմանը (20-ական միլիոն եվրո), Յոզուա Կիմիխը (19,5 միլիոն եվրո) և Սերժ Գնաբրին (19 միլիոն եվրո):
«Բավարիայի» ևս մեկ նորեկ, հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիխտը 2022/23 մրցաշրջանի համար կստանա 16 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ մինչև այս «Բավարիայում» ամենաբարձր աշխատավարձը ստանում էր լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը հուլիսի 19-ին տեղափոխվել էր կատալոնական «Բարսելոնա»:


