Յոզուա Կիմիխը ճանաչվել է «Բավարիայի»` հունվարի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Գերմանացի կիսապաշտպանը քվեարկության արդյունքում հավաքել է 23,6 տոկոս ձայն և առաջ անցել Հարի Քեյնից (15,7%) ու Ջամալ Մուսիալայից (15,4%)։
30-ամյա Կիմիխը նախորդ ամիս մյունխենյան ակումբում 6 խաղում 2 ասիստ է կատարել։


