Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրում առաջատար Մյունխենի «Բավարիան», գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» և «Լայպցիգը» հաղթեցին, իսկ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» մարտական ոչ-ոքի գրանցեց «Աուգսբուրգի» հետ` 2-2:
«Բավարիան» տանը 4-2 հաշվով առավելության հասավ «Հայդենհայմի» նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան: Մեկական գոլ էլ խփեցին ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոն և գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան:
Խաբի Ալոնսոյի գլխավորած «Բայերն» էլ տանը 2-1 հաշվով հաղթեց «Սանկտ Պաուլիին»: Գոլի հեղինակ դարձան Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ, պաշտպան Ջոնաթան Տան և կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը:
«Լայպցիգն» էլ հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Հոլշթայն Քիլին»: Գոլի հեղինակ դարձան հարձակվողներ, սլովենացի Բենյամին Շեշկոն և պորտուգալացի Անդրե Սիլվան:
«Բավարիան» 33 միավորով առաջատարն է, «Այնտրախտը»` 27 միավորով երկրորդը, «Բայերը»` 26 միավորով երրորդը, «Լայպցիգը»` 24 միավորով չորրորդը:
Գերմանիայի Բունդեսլիգա, 13-րդ տուր
«Բավարիա» - «Հայդենհայմ»` 4-2
Դայո Ուպամեկանո, 18, Ջամալ Մուսիալա, 56, 90+1, Լեոն Գորեցկա, 84 - Մաթիաս Օնսակ, 50, Նիկլաս Դորշ, 85
«Այնտրախտ» - «Աուգսբուրգ»` 2-2 (տեսանյութ)
Յուգո Էկիտիկե, 55, Չան Ուզուն, 74 - Ֆիլիպ Թայզ, 60, Սամուել Էսենդե, 71
«Բայեր» - «Սանկտ Պաուլի»` 2-1
Ֆլորիան Վիրց, 6, Ջոնաթան Տա, 21 - Մորգան Ժիլավոգի, 84
«Հոլշթայն Քիլ» - «Լայպցիգ»` 0-2 (տեսանյութ)
Բենյամին Շեշկո, 27, Անդրե Սիլվա, 69 (11մ)