Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը կարիերան կշարունակի երկրի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Գործարքի արժեքը կկազմի 19 միլիոն եվրո: 29-ամյա ֆուտբոլիստը կնքել է 4 տարվա պայմանագիր:
Զաբիտցերը հուլիսի 25-ին կմիանա նոր թիմին ու կխաղա 20 համարի խաղաշապիկով:
Հիշեցնենք, որ Ավստրիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 18 խաղում դառնալով 3 գոլի և 1 ասիստի հեղինակ: