Logo

«Բավարիայի» ղեկավարությունը կողմնորոշվել է Զիդանի հարցում

17:41 / 19.05.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը մտադիր չէ բանակցություններ վարել ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի հետ, հայտնում է Bild պարբերականը:

Նախորդ ամիս ֆրանսիական L'Equipe-ը գրել էր, որ Զիդանը կնախընտրի գլխավորել ոչ թե «Բավարիան», այլ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բավարիան» Թոմաս Տուխելին փոխարինելու համար չի կարողացել համաձայնության գալ Գերմանիայի նորընծա չեմպիոնի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի, Լիսաբոնի «Բենֆիկան» մարզող Ռոջեր Շմիդտի և Ավստրիայի հավաքականի ղեկը ստանձնած Ռալֆ Ռանգնիկի հետ:

Տուխելը հայտարարել էր, որ չի մնա «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Գերմանիայի ավարտված առաջնությունում մյունխենցիները 72 միավորով զբաղեցրել են երրորդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ