Logo

«Բավարիայի» հաղթանակն ու Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ոչ-ոքին

20:28 / 16.03.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 26-րդ տուրում հյուրընկալվեց «Դարմշտադտին» և կամային հաղթանակ տարավ 5-2 հաշվով:

Գործող չեմպիոնի կազմում դուբլ գրանցեց Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան: Մեկական գոլ էլ խփեցին գերմանացի վինգեր Սերժ Գնաբրին, հարձակվողներ, անգլիացի Հարի Քեյնն ու ֆրանսիացի Մաթիս Տելը:

Զուգահեռ ընթացող խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց «Հայդենհայմի» հետ: Հյուրերի պահեստայինների կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը կրկին խաղաժամանակ չստացավ:

«Բավարիան» 60 միավորով երկրորդն է, Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 7 միավոր է զիջում առաջատար Լևերկուզենի «Բայերին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Հայդենհայմը» 29 միավորով 11-րդն է, «Բորուսիան» 28 միավորով 12-րդն է, իսկ «Դարմշտադտը» 13 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Բունդեսլիգա, 26-րդ տուր

«Հայդենհայմ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 1-1 (տեսանյութ)

Էրեն Դինկչի, 66 - Ռոբին Հաք, 9

«Դարմշտադտ» - «Բավարիա»՝ 2-5 

Թիմ Սկարկե, 28, Օսկար Վիլհելմսոն, 90+5 - Ջամալ Մուսիալա, 36, 64, Հարի Քեյն, 45+1, Սերժ Գնաբրի, 74, Մաթիս Տել, 90+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ