Մյունխենի «Բավարիայի» նախագահ Գերբերտ Հայները գնահատել է գերմանական ակումբի՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու շանսերը։
«Ի՞նչ կնշանակի մեր ակումբի համար մրցաշրջանն առանց տիտղոսների ավարտելը։ Մենք դրա մասին չենք մտածում և չենք անհանգստանում։ Մենք դեռ շանսեր ունենք Չեմպիոնների լիգայում։ Առաջին խաղում պարտվեցինք «Լացիոյին», բայց Գերմանիայում կփոխենք իրավիճակը և կանցնենք քառորդ եզրափակիչ։
Մեր երկրպագուների աջակցությամբ կարող ենք կորցրածը հետ բերել։ Բունդեսլիգայում էլ դեռ 13 տուր կա, և մենք չենք հանձնվելու։ «Բավարիան» միշտ մինչև վերջին րոպեն հավատում է իր ուժերին»,- Հայների խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում 0-1 հաշվով պարտվել էր «Լացիոյին»։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին «Ալյանց Արենայում»։


