Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է անգլիացի հարձակվող Հարի Քեյնի մարզական ապագայի մասին, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում անելով Bild-ին:
«Քեյնի հրաժարագնի կետը գործելու է մինչև հունվարի վերջ։ Մենք ակնկալում ենք, որ նա անպայման կշարունակի իր ելույթները մինչև 2027 թվականը, երբ կավարտվի պայմանագրի ժամկետը:
Նրա ընտանիքն այստեղ հարմարավետ է զգում: Լսել եմ, որ նա դեմ չէ նոր պայմանագիր ստորագրելուն, մենք ևս կողմ ենք»,- ասել է Հյոնեսը:
Հարի Քեյնն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղում խփել է 24 գոլ և կատարել 3 ասիստ:
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


