Մյունխենի «Բավարիայի» թանգարանում ակումբի հարձակվող Հարի Քեյնին նվիրված անկյուն է բացվել։ Ֆուտբոլիստը կունենա առանձին ցուցափեղկ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Թանգարանի այցելուներն արդեն կարող են տեսնել Քեյնի «Ոսկե խաղակոշիկը», Չեմպիոնների լիգայի ու Եվրո-2024-ի լավագույն ռմբարկուների մրցանակները։ Այդ անհատական հաջողություններն անգլիացին գրանցել է մյունխենյան ակումբում։
Բացի այդ, ցուցադրվում են նաև Քեյնի մասնակցությամբ հիշարժան հանդիպումների տարբեր մարզաշապիկենր և գնդակներ։ Թանգարանին է հանձնվել նաև մի թուղթ, որի վրա Քեյնը 5 տարեկանում գրել է. «Ես կարող էի սողալ, կարող էի լաց լինել, կարողանում եմ լողալ, ես ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ»։
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը գերմանական գրանդի կազմը համալրել է 2023 թ. ամռանը, 65 խաղում խփել 64 գոլ, կատարել 21 ասիստ։