Logo

«Բավարիայի» տնային հաղթանակը, «Լայպցիգը» բաց թողեց երեք գնդակի առավելությունը

20:27 / 18.01.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայում շարունակվում է 18-րդ տուրը:

Մյունխենի «Բավարիան» տանը 3-2 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»: Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան, մեկ գոլ էլ խփեց ֆրանսիացի վինգեր Մայքլ Օլիսեն:

«Լայպցիգն» էլ հյուրընկալվելիս «Բոխումի» դեմ խաղում բաց թողեց երեք գոլի առավելությունը: Տանտերերից երկրորդ խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ նիդերլանդցի հարձակվող Մայրոն Բոադուն:

Վենսան Կոմպանիի գլխավորած «Բավարիան» 45 միավորով առաջատարն է, «Լայպցիգը»` 31 միավորով 5-րդը: «Վոլֆսբուրգը» 27 միավորով 7-րդն է, «Բոխումը»` 12 միավորով 17-րդը:

Գերմանիայի Բունդեսլիգա, 18-րդ տուր

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»` 3-2 

Լեոն Գորեցկա, 20, 62, Մայքլ Օլիսե, 39 - Մոհամեդ Էլ Ամին Ամուրա, 24, 88

«Բոխում» - «Լայպցիգ»` 3-3 

Մայրոն Բոադու, 48, 56, 61 (11մ) - Վիլի Օրբան, 10, Անտոնիո Նուսա, 13, Քրիստոֆ Բաումգարտներ, 21

Բունդեսլիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ