Logo

«Բավարիայի» ու «Բայերի» հաղթանակները

20:27 / 03.02.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 20-րդ տուրում կամային հաղթանակ տարավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ՝ 3-1:

Նիկո Էլվեդեի՝ 35-րդ րոպեին խփած գոլին տանտերերը պատասխանեցին Ալեքսանդր Պավլովիչի, Հարի Քեյնի ու Մատիաս դե Լիխտի դիպուկ հարվածներով: Անգլիացի հարձակվող Քեյնը 24 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը՝ փոխարինման դուրս գալով 89-րդ րոպեին:

Առաջատար Լևերկուզենի «Բայերը» նիգերիացի կիսապաշտպան Նեյթան Տելայի դուբլի օգնությամբ 2-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Դարմշտադտի» նկատմամբ։

Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը շարունակում է անպարտելի հանդիպումների շարքը ու 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Բավարիան» հետ է 2 միավոր:

Բունդեսլիգա, 20-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 3-1

Ալեքսանդր Պավոլվիչ, 45, Հարի Քեյն, 70, Մատիաս դե Լիխտ, 86 – Նիկո Էլվեդի, 35

«Դարմշտադտ» - «Բայեր»՝ 0-2

Նեյթան Տելա, 33, 52

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ