Մյունխենի «Բավարիան» սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով թիմի նորեկ Լուիս Դիասի գործողությունները Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ ընկերական խաղում:
«Լուիս Դիասը դանդաղեցված շարժումներով ավելի լավն է»,- տեսանյութն այսպես է նկարագրել «Ռեկորդմեյստերի» մամուլի ծառայությունը:
Luis Díaz looks 𝓮𝓿𝓮𝓷 𝓫𝓮𝓽𝓽𝓮𝓻 in Slo-Mo 😮💨💫#FCBayern #MiaSanMia pic.twitter.com/BWGwwbPVsd
— FC Bayern (@FCBayernEN) August 9, 2025
Դիասը «Տոտենհեմի» դեմ խաղում եղել է մեկնարկային կազմում՝ խաղադաշտում անցկացնելով 76 րոպե:
Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը «Բավարիային» միացել է օրեր առաջ «Լիվերպուլից»: Տրանսֆերի համար մյունխենյան գրանդը վճարել է 70 միլիոն եվրո:
Կարդացեք նաև՝


