Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է շարունակել զբաղեցնել պաշտոնը, հայտնում է Sky Sports-ը։
«Բավարիայի» ղեկավարներն արդեն ամբողջությամբ չեն բացառում, որ Տուխելը կմնա ակումբում։ Ակումբի սպորտային տնօրենները շարունակում են աջակցել գերմանացի մասնագետին և պատրաստ են նրա հետ շարունակել համագործակցությունը։
Մյունխենյան ակումբի մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում` թիմի ավագ Մանուել Նոյերը, հանդերձարանում նույնպես կողմ են արտահայտվել Տուխելի հետ համագործակցության շարունակության տարբերակին։ Ինքը` մարզիչը, ևս դեմ չէ շարունակել գլխավորել «Բավարիան»։
Հիշեցնենք` այս տարվա փետրվարին «Բավարիան» պաշտոնապես հայտնեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին Թոմաս Տուխելը հեռանալու է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։