Logo

«Բավարիայում» զղջում են, որ ավելի վաղ պայմանագիր չեն առաջարկել Կոմպանիին

16:07 / 31.05.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը զղջում է, որ ավելի վաղ թիմի գլխավոր մարզչի թեկնածու չի դիտարկել Վենսան Կոմպանիին, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը:

Գերմանական գրանդի սպորտային տնօրեն Մաքս Էբերլը զարմացած է, թե ինչու ակումբը բելգիացի մասնագետին պայմանագիր չի առաջարկել 6 շաբաթ առաջ: Նա վստահ է, որ Կոմպանին լուրջ հաջողությունների կհասնի «Ռեկորդմեյստերի» ղեկին:

Հիշեցնենք, որ 38-ամյա մասնագետը «Բավարիայի» հետ պայմանագիր է կնքել  մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագ Կոմպանին 2022 թ. հուլիսից մարզում էր «Բարնլին», որը նրա գլխավորությամբ 2022/23 մրցաշրջանում հաղթել էր Անգլիայի երկրորդ լիգան և նվաճել էր Պրեմիեր լիգայի ուղեգիր։ «Բարնլին», սակայն, ավարտված մրցաշրջանում զբաղեցրել էր 19-րդ տեղն ու դուրս էր մնացել ուժեղագույնների խմբից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ