Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը խոսել է «Բավարիայի»՝ իր նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին:
«Հնարավոր է՝ երկարաձգեմ պայմանագիրս: Ես շատ երջանիկ եմ «Բայերում»:
«Բավարիային» «ոչ» ասելուց չեմ ամաչում. դա վերաբերում է նաև մյուս թիմերին: Իհարկե, «Բավարիան» մեծ ակումբ է, սակայն կարևորն այն է, որ անես այնպես, ինչպես քեզ հաճելի կլինի»,- Bild-ը փոխանցում է Բրանդտի խոսքը:

