Գերմանիայի նորընծա չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի` տնային խաղերի համար նախատեսված մարզաշապիկը։
Նոր հավաքածուն արտադրել է բրիտանական Castore ընկերությունը։ Այն կարմիր է, սև թևերով և պարանոցի զարդարանքով։ Մարզաշապիկի դիմային հատվածում պատկերաված են Լևերկուզենի քարտեզը և քաղաքի զինանշանի որոշ դետալներ, իսկ աջ թևքին` Բունդեսլիգայի ոսկեգույն տարբերանշանը։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում վաստակել էր 90 միավոր և պատմության մեջ առաջին անգամ դարձել Գերմանիայի չեմպիոն` չկրելով ոչ մի պարտություն։ Լևերկուզենյան ակումբը նվաճել էր նաև Գերմանիայի գավաթը։ «Բայերը» դուրս էր եկել նաև Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ 0-3 հաշվով պարտվել էր իտալական «Ատալանտային»։


