Logo

Գերմանիայի գավաթ. «Բայերն» անհավանական քամբեքի շնորհիվ կիսաեզրափակիչում է

02:32 / 06.02.2025Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բայ Արենայում» ընդունեց «Քյոլնին» և հաղթեց 3-2 հաշվով: 

Երկրի գործող չեմպիոնն ու գավաթակիրն անհավանական քամբեք իրականացրեց: Հյուրերը 54-րդ րոպեի դրությամբ հաշվի մեջ առջևում էին 2 գոլի տարբերությամբ: Պատրիկ Շիկը 61-րդ րոպեին կրճատեց տարբերությունը, իսկ ավելացված ժամանակի 6-րդ րոպեին դուբլ գրանցեց՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:

98-րդ րոպեին Վիկտոր Բոնիֆեյսը խփեց հաղթական գոլը և թիմին դուրս բերեց կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակիչում է նաև «Շտուտգարտը», որը պարտության էր մատնել «Աուգսբուրգին»:

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն նաև «Արմինիա» - «Վերդեր» (25.02) և «Լայպցիգ» - «Վոլֆսբուրգ» (26.02) զույգերը:

Կիսաեզրափակիչի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ:  

Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Բայեր» - «Քյոլն»` 3-2 (տեսանյութ)

Պատրիկ Շիկ, 61, 90+6, Վիկտոր Բոնիֆեյս, 98 - Դամիեն Դաունս, 45, Լինտոն Մաինա, 54

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ