Մյունխենի «Բավարիան» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում արդեն վաստակել է 39.5 միլիոն եվրո, հաղորդում է Bayern & Germany-ն՝ հղում անելով dpa-ին։
Գերմանական գրանդը երկու անընդմեջ հաղթանակից հետո արդեն ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆում: Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ խմբային փուլի երրորդ տուրի խաղում հաղթանակը կարող է «Բավարիային» բերել ևս 1.74 միլիոն եվրո։
Գերմանիայի չեմպիոնը քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում եկամտին կավելացնի 11.4 միլիոն եվրո, կիսաեզրափակիչում հայտնվելու պարագայում` ևս 18.2 միլիոն, 34.7 միլիոն էլ կստանա, եթե նվաճի տիտղոսը:
Ընդհանուր առմամբ` աշխարհի ակումբային առաջնության հաղթողը կստանա ավելի քան 100 միլիոն եվրո։
Bayern have already made €39.5m from their participation at the Club World Cup after reaching the round of 16. Winning the last group game against Benfica would bring another $2m (€1.74m)
— Bayern & Germany (@iMiaSanMia) June 22, 2025
Then further revenues would be earned with each round in the knockout stage:
• Reaching… pic.twitter.com/3vdUFZXjtV


