Թուրինի «Յուվենտուսի» հոլանդացի կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտը բուժզննման առաջին հատվածն ավարտելուց հետո պայմանագիր է ստորագրել Մյունխենի «Բավարիայի» հետ, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Բոլոր պայմանագրերը ստորագրվել են ակումբների և ֆուտբոլիստի կողմից: Նիդեռլանդների հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը բուժզննումն ավարտելուց հետո կմեկնի ԱՄՆ, որտեղ «Բավարիան» նախամրցաշրջանային հավաք է սկսել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» Դե Լիխտի գործարքի համար «Յուվենտուսին» 70 միլիոն եվրո կվճարի՝ գումարած 10 միլիոն հավելավճար:
Մատեյս դե Լիխտը 2019 թվականի ամռանն է 85,50 միլիոն եվրոյով Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Յուվենտուս»:


