Logo

«Բավարիան» հաստատել է, որ հրաժարվել է Ռոնալդուի տրանսֆերից

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:02 / 02.09.2022Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոստովանել է, որ գերմանական ակումբը հրաժարվել է պայմանագիր կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

«Նա հարգանքի արժանի անձ է և վերջին տարիներին մեծ հետք է թողել համաշխարհային ֆուտբոլում։ Մենք չենք դիտարկել նրա տարբերակը, քանի որ զբաղված էինք այլ տրանսֆերներով։ Բայց մենք զղջալու կարիք չունենք։

Այնուամենայնիվ, Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է, որը շատ բաների է հասել վերջին տարիներին»,- Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է Sky Sport-ը։

Ռոնալդուն մինչև 2023 թվականի ավարտը կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը ամբողջ ամառվա ընթացքում նոր ակումբ էր փնտրում։

Հետաքրքրված ակումբների թվում էին Մադրիդի «Աթլետիկոն», իտալական «Նապոլին» և Լիսաբոնի «Սպորտինգը», սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։

2022/23 մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 5 խաղի, սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

Transfermarkt-ը 30 միլիոն եվրո է գնահատում պորտուգալացու տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա