Լևերկուզենի «Բայերը» դարձավ Գերմանիայի գավաթի խաղարկության հաղթող:
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը եզրափակիչում 1-0 հաշվով հաղթեց հաղթեց երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաութերնին»: Միակ գոլը խփեց շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական: «Բայերը» 44-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով:
«Բայերը» երկրորդ անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը, նախորդ անգամ այս տիտղոսը նվաճել էր 1992/1993 մրցաշրջաանում:
Այսպիսով, «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ ոսկե դուբլ գրանցեց՝ մեկ մրցաշրջանում նվաճելով Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսն ու Գերմանիայի գավաթը:
Գերմանիայի գավաթ, եզրափակիչ
«Կայզերսլաութերն» - «Բայեր Լևերկուզեն»՝ 0-1
Գրանիտ Ջակա, 17
Հեռացում՝ Օդիլոն Կոսունու, 44 («Բայեր»)


