Գերմանիայի Բունդեսլիգայի 30-րդ տուրում գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» մրցակցի դաշտում չհաղթեց «Զանկտ Պաուլիին»` 1-1։
Հյուրերը նվազագույն առավելություն ունեին, բայց 78-րդ րոպեին բաց թողեցին հաղթանակը։
«Բայերը» 64 միավորով երկրորդն է և արդեն 8 միավորով զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային», «Զանկտ Պաուլին» 30 միավորով բարձրացավ 14-րդ տեղ։
Գերմանիայի Բուդնեսլիգա, 30-րդ տուր
«Զանկտ Պաուլի» - «Բայեր»` 1-1
Կառլո Բուխալֆա, 78 - Պատրիկ Շիկ, 32


