Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրում գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» տանը 0-0 հաշիվը գրանցեց Բեռլինի «Ունիոնի» հետ:
«Բայերի» ֆուտբոլիստները 17 հարված կատարեցին, չորսը` դիպուկ:
Խաբի Ալոնսոյի թիմը 63 միավորով երկրորդն է, առաջատար «Բավարիայից» հետ է 5 միավորով: Մյունխենյան գրանդը ժամը 20:30-ից կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ: «Ունիոնը» 34 միավորով 13-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 29-րդ տուր
«Բայեր» - «Ունիոն»` 0-0


