Լևերկուզենի «Բայերը» Բունդեսլիգայի 22-րդ տուրում հյուրընկալվեց «Հայդենհայմին» և հաղթեց 2-1 հաշվով: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան հոլանդացի կիսապաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը և մարոկկացի հարձակվող Ամին Ադլին:
Դորտմունդի «Բորուսիան» էլ հյուրընկալվելիս 1-1 հաշվով ավարտեց «Վոլֆսբուրգի» դեմ խաղը: «Բորուսիայի» կազմում գոլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը:
«Բայերը» 58 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 8 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Բորուսիան» 41 միավորով չորրորդն է, «Հայդենհայմը» 27 միավորով 10-րդն է, իսկ «Վոլֆսբուրգը» 24 միավորով 11-րդն է:
Բունդեսլիգա, 22-րդ տուր
«Հայդենհայմ» - «Բայեր»՝ 1-2
Տիմ Կլեինդիենսթ, 86 - Ժերեմի Ֆրիմպոնգ, 45+2, Ամին Ադլի, 81
«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1-1
Յանիկ Գերհարդ, 63 - Նիկլաս Ֆյուլկրուգ, 8


