Logo

«Բայերը» հերթական հաղթանակը տարավ և 11 միավորով առաջ պոկվեց «Բավարիայից»

01:22 / 24.02.2024Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերը» Բունդեսլիգայի 23-րդ տուրում ընդունեց «Մայնցին» և հաղթեց 2-1 հաշվով: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան կիսապաշտպաններ, շվեյցարացի Գրանիտ Ջական և գերմանացի Ռոբերտ Անդրիխը:

Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը շարունակում է վստահորեն գլխավորել Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը և միավորների քանակը հասցրեց 61-ի: «Բայերը» 11 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել:

«Մայնցը» 23 խաղից հետո 15 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է, երեք միավորով է գերազանցում մրցաշարային աղյուսակը եզրափակող «Դարմշտադտին»:

Բունդեսլիգա, 23-րդ տուր

«Բայեր» - «Մայնց»՝ 2-1

Գրանիտ Ջակա, 3, Ռոբերտ Անդրիխ, 68 - Դոմինիկ Կոր, 7

Հեռացում՝ Յեսիկ Նգանկամ, 80 («Մայնց»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ