Logo

«Բայերը» խաղավարտին երկու գոլ խփեց և կամային հաղթանակ կորզեց, այլ արդյունքներ

20:31 / 30.03.2024Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերը» Բունդեսլիգայի 27-րդ տուրում ընդունեց «Հոֆենհայմին» և կամային հաղթանակի հասավ 2-1 հաշվով:

Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմի կազմում 88-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց գերմանացի կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը, իսկ ավելացված ժամանակի առաջին րոպեին տանտերերին հաղթանակ պարգևեց չեխ հարձակվող Պատրիկ Շիկի գոլը:

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ընդունեց «Ֆրայբուրգին» և պարտվեց 0-3 հաշվով: Տանտերերի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը:

«Լայպցիգն» էլ տանը գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց «Մայնցի» հետ:

«Բայերը» 73 միավորով առաջատարն է, 13 միավորով է գերազանցում է երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային», որն այս տուրում կմրցի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

«Լայպցիգը» 50 միավորով չորրորդն է, «Ֆրայբուրգը» 36 միավորով 7-րդն է, «Հոֆենհայմը» 33 միավորով 9-րդն է, «Բորուսիան»՝ 28 միավորով 13-րդը:

Գերմանիայի Բունդեսլիգա, 27-րդ տուր

«Բայեր» - «Հոֆենհայմ»՝ 2-1 

Ռոբերտ Անդրիխ, 88, Պատրիկ Շիկ, 90+1- Մաքսիմիլիան Բեյեր, 33

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Ֆրայբուրգ»՝ 0-3 (տեսանյութ)

Միխայել Գրեգորիչ, 7, Մարտին Ռոհի, 47, Ռիտսու Դոան, 57

«Լայպցիգ» - «Մայնց»՝ 0-0 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ