Լևերկուզենի «Բայերը» Բունդեսլիգայի 21-րդ տուրում ընդունեց երկրի գործող չեմպիոն «Բավարիային» և հաղթեց 3-0 հաշվով:
«Բայերի» կազմում գոլի հեղինակ դարձան կիսապաշտպաններ, խորվաթ Յոսիպ Ստանիսիչը, իսպանացի Ալեխանդրո Գրիմալդոն և նիդերլանդցի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը:
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 55 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, «Բայերը» 5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Բավարիային»:
Բունդեսլիգա, 21-րդ տուր
«Բայեր» -«Բավարիա»՝ 3-0
Յոսիպ Ստանիսիչ, 18, Ալեխանդրո Գրիմալդո, 50, Ժերեմի Ֆրիմպոնգ, 90+5


