Logo

«Բայերը» կրկնել է «Բավարիայի» ռեկորդը

13:54 / 07.04.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Լևերկուզենի «Բայերը» դեռևս պարտություն չունի: Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն անցկացրած 28 խաղում տարել է 24 հաղթանակ և գրանցել չորս ոչ-ոքի: Սա ռեկորդի կրկնություն է, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

2013/2014 մրցաշրջանում Մյունխենի «Բավարիան» էր կատալոնացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ անպարտելի եղել Բունդեսլիգայի 28 խաղում անընդմեջ։ Այդ մրցաշրջանում մյունխենցիներն առաջին պարտությունը կրել էին 29-րդ տուրում՝ արտագնա խաղում բավարական դերբիում զիջելով «Աուգսբուրգին» (0-1):

«Բայերն» ապրիլի 14-ին Բրեմենի «Վերդերի» դեմ տնային խաղում չպարտվելու դեպքում նոր ռեկորդ կսահմանի Բունդեսլիգայում, իսկ հաղթելու դեպքում վաղաժամ կհռչակվի Գերմանիայի չեմպիոն: «Բայերն» այս պահին 76 միավորով առաջատարն է, 16 միավորով է գերազանցում 2-3-րդ տեղերը բաժանող «Բավարիային» և «Շտուտգարտին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ