Լևերկուզենի «Բայերը» մերժել է հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերի համար «Լիվերպուլի» առաջարկը, գրում է ինսայդեր Քրիստիան Ֆալկը:
Մերսիսայդցիները գերմանացու տեղափոխության համար առաջարկել էին 117 միլիոն եվրո, ինչպես նաև բոնուսներ, որոնց միջոցով գինը կարող էր հասնել 133 միլիոնի: Սա երկրորդ առաջարկն է, որը մերժում է «Բայերը»:
Գերմանիայի փոխչեմպիոնը նախկինի պես հույս ունի իր առաջատարի տրանսֆերային իրավունքի վաճառքից ստանալ 150 միլիոն եվրո:
Ավելի վաղ Վիրցը «Բայերին» հայտնել է, որ առկա բոլոր տարբերակներից նախընտրում է տեղափոխվել «Լիվերպուլ»: