«Բայերը» ձեռք է բերել «Լայպցիգի» դարպասապահ Յանիս Բլասվիխի տրանսֆերային իրավունքը, հայտնում է լևերկուզենյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «Բայերը» գերմանացի դարպասապահի տեղափոխության համար վճարել է 2 միլիոն եվրո։
Բլասվիխը «Լայպցիգում» էր 2022 թ. հուլիսից, 64 խաղից 19-ում դարպասն անառիկ է պահել։


