«Բայերը» և հարձակվող Պատրիկ Շիկը նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։
Չեխ ֆուտբոլիստը «Բայերում» հանդես է գալիս 2020 թ. սեպտեմբերից։ 2024/25 մրցաշրջանում Շիկը 27 գոլով լևերկուզենյան ակումբի գլխավոր ռմբարկուն էր։


