Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» պարտվեց «Բայերին»: Ընդհատվեց Պեպ Գվարդիոլայի՝ «Սիթին» գլխավորելու ժամանակաշրջանի տպավորիչ շարքը:
Անգլիական թիմը 2018թ. հետո առաջին տնային պարտությունը կրեց Չեմպիոնների լիգայի խմբային/Լիգայի փուլում: Սա նաև «Մանչեսթեր Սիթիի» առաջին տնային պարտությունն էր գերմանական թիմից 2014թ. հետո: Այդ ժամանակ մանկունիական ակումբը պարտվել էր «Բավարիային», իսկ մյունխենյան գրանդը գլխավորում էր հենց Գվարդիոլան:
«Բայերի» դեմ հանդիպումն իսպանացի մասնագետի համար 100-րդն էր Չեմպիոնների լիգայում:


