Լևերկուզենի «Բայերը» ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել «Մոնակոն» գլխավորող Ադի Հյուտերին, գրում է L’Equipe-ը:
Ավստրիացին «Մոնակոյի» հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականը, այդ պատճառով գերմանական ակումբը մտադիր է վճարել նրա հրաժարագինը:
Նախկինում Հյուտերը Բունդեսլիգայում գլխավորել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» և Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: 55-ամյա մասնագետը երկու անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն մարզիչ:
«Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն արդեն հայտարարել է ակումբից հեռանալու մասին: Նա մոտ է Մադրիդի «Ռեալը» գլխավորելուն:


