Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայի առաջնության վերջին տուրի հանդիպումից հետո ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը՝ արծաթյա սկուտեղը:
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը չեմպիոնությունն ապահովել էր 29-րդ տուրում: «Բայերը» առաջնությունն անցկացրել է առանց պարտության և վաստակել 90 միավոր:
«Բայերն» առաջին անգամ է տիրանում Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսին: Լևերկուզենի թիմն ավարտվող մրցաշրջանում դեռ ևս երկու տիտղոս էլ կարող է նվաճել, առջևում Եվրոպա լիգայի և Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչներն են:


