Լևերկուզենի «Բայերը» շտապում է նոր պայմանագիր կնքել թիմի առաջատար Ֆլորիան Վիրցի հետ, հայտնում է Bild-ը:
Լևերկուզենցիները նման քայլի են գնում, որովհետև «Բավարիայի» և «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչներն արդեն կապվել են 21-ամյա ֆուտբոլիստի հոր հետ:
Եթե «Դեղագործները» չկարողանան համաձայնության գալ խաղացողի հետ, ապա ամռանը կվաճառեն նրա տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Ֆլորիան Վիրցի գործող պայմանագիրն ավարտվելու է 2027 թվականին: