Logo

«Բայերը» վստահ հաղթանակ տարավ և կրկին մոտեցավ «Բավարիային»

22:50 / 02.02.2025Ֆուտբոլ
null

Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Բայերը» 3:1 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»: Լևերկուզենցիների կազմում առաջին խաղակեսում գոլ խփեցին Վիկտոր Բոնիֆեյսն ու Ժերեմի Ֆրիմպոնգը, իսկ երկրորդի սկզբում՝ Պատրիկ Շիկը:

Հետագայում Ալեխանդրո Գրիմալդոն կարմիր քարտ ստացավ, ինչն օգնեց մրցակցին հեղինակության գոլ խփել, որով աչքի ընկավ Գիֆտ Օրբանը:

Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 45-ի և կրկին 6 միավորի հասցրեց առաջատար «Բավարիայի» առավելությունը: «Հոֆենհայմը» 18 միավորով 15-րդ տեղում է:

Բունդեսլիգա, 20-րդ տուր

«Բայեր» – «Հոֆենհայմ»՝ 3:1 (տեսանյութ)

Վիկտոր Բոնիֆեյս, 15, Ժերեմի Ֆրիմպոնգ, 19, Պատրիկ Շիկ, 51 – Գիֆտ Օրբան, 62

Կարմիր քարտ՝ Ալեխանդրո Գրիմալդո, 62

Բունդեսլիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ