Սպորտային մարմնամարզության 5-ակի օլիմպիական չեմպիոն Սիմոնա Բայլզը դժգոհություն է հայտնել է Փարիզի օլիմպիական ավանում մարզիկներին տրամադրվող սննդի վերաբերյալ:
«Կարծես՝ օլիմպիական ավանում ֆրանսիական խոհանոց չի գործում: ԱՄՆ-ում այն ավելի լավն է»,- ամերիկացի մարզուհու խոսքը մեջբերում է RMC-ին:
Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել մեկ այլ ամերիկացի մարմնամարզուհի Հեյլի Ռիվերան՝ նշելով, որ Փարիզում մարզիկները լավագույն սնունդը չեն ստանում:
Հիշեցնենք, որ Բայլզն ու Ռիվերան Փարիզ-2024-ում արդեն դարձել են ոսկե մեդալակիր՝ ԱՄՆ-ի հավաքականի հետ հաղթելով բազմամարտի կանանց թիմային պայքարում:


