Logo

Բայրամյան. «Չէի արտասվում, բայց շատ ցավոտ էր»

16:26 / 01.12.2025Ֆուտբոլ
null

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Матч ТВ-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին խաղում Պորտուգալիայի թիմից Հայաստանի ազգային հավաքականի կրած պարտության (1-9) մասին։

«Չէի արտասվում, բայց շատ ցավոտ էր։ Շատ ծանր զգացողություն է, երբ տանը ֆուտբոլ ես դիտում։ Սարսափելի անհանգստանում ես։ Պատրաստ չէի նման պարտությանը, բայց տպավորություն էր, թե տղաների հետ վերապրում եմ տեղի ունեցողը։

Միշտ հավաքականում խաղալու հույս ունեմ։ Մարզիչներն են որոշումներ կայացնում, իսկ ես պետք է պատրաստ լինեմ հրավերին։ Կարծում եմ` մարզիչը գիտի, որ ես ուզում եմ խաղալ հավաքականում»,- ասել է 33-ամյա ֆուտբոլիստը։

Խորեն Բայրամյանը Հայաստանի հավաքականում հանդես է եկել 2020-23թթ., 22 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ