Logo

Բայրամյան. «Սպերցյանն ու Թիկնիզյանը հաջորդ մրցաշրջանում կտեղափոխվեն Եվրոպա

16:51 / 03.04.2024Ֆուտբոլ
null

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը գնահատել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանի և Նաիր Թիկնիզյանի՝ Եվրոպա տեղափոխվելու շանսերը:

«Ուրախ եմ, որ Հայաստանում ֆուտբոլիստների լավ սերունդ է աճում: Բոլորին հաջողություն եմ մաղթում: Կարծում եմ՝ Սպերցյանն ու Թիկնիզյանն, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կտեղափոխվեն Եվրոպա:

Սևիկյանի հետ քիչ եմ շփվում, բայց նրան նույնպես հաջողություն եմ մաղթում «Ֆերենցվարոշում»»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Խորեն Բայրամյանը գնահատել էր «Ռոստովի» և իր ֆիզիկական վիճակը ձմեռային դադարից հետո: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 18 խաղի և կատարել 3 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ