Logo

Բայրամյան. «Ուզում եմ օգնել Հայաստանի հավաքականին աշխարհի առաջնություն դուրս գալու հարցում»

19:52 / 06.05.2025Ֆուտբոլ
null

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ուզում է Հայաստանի հավաքականին օգնել, որ դուրս գա աշխարհի առաջնություն, հայտնում է РБ Спорт-ը.

«Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնություն դուրս գալու շանսեր ունի։ Ուզում եմ Հայաստանի հավաքականին օգնել աշխարհի առաջնություն դուրս գալու հարցում։ Այժմ հայ ֆուտբոլիստների լավ սերունդ է աճում։ Աստված տա` կարողանանք հաղթահարել որակավորման փուլը, բայց եթե հիմա դա տեղի չունենա, վստահ եմ, որ վաղ թե ուշ կխաղանք Մունդիալում։ Ես կառաջնորդեմ Հայաստանի հավաքականին, երբ դառնամ մարզիչ»,- ասել է 33-ամյա ֆուտբոլիստը։

Բայրամյանը Հայաստանի հավաքական է հրավիրվել 2020-2023 թթ., 22 խաղում խփել 2 գոլ, կատարել 1 ասիստ։

Հայաստանի հավաքականն աշխարհի 2026 թ. առաջնության որակավորման փուլի F խմբում է և կմրցի Պորտուգալիայի, Հունգարիայի ու Իռլանդիայի թիմերի դեմ։ Հանդիպումները կկայանան 2025 թ. սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 11-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ