Logo

Բայրամյանը չի պատրաստվում ավարտել կարիերան Հայաստանի հավաքականում

14:35 / 29.04.2024Ֆուտբոլ
null

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։

«Ես լի եմ էներգիայով խաղալու համար։ Կարևոր չէ, թե ով կլինի մարզիչը հավաքականում։ Անելու եմ ամեն ինչ` հավաքական վերադառնալու համար։ Շատ եմ ցանկանում խաղալ հավաքականում և հուսով եմ` կրկին կհագնեմ մեր ազգային թիմի մարզաշապիկը»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Հիշեցնենք, որ Խորեն Բայրամյանը 2020 թվականին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրած 22 խաղում խփել է 2 գոլ։ Նախորդ անգամ կիսապաշտպանն ազգային թիմի կազմում խաղացել է 2023 թ. մարտի 25-ին` դաշտում 36 րոպե անցկացնելով Թուրքիայի դեմ Եվրո-2024-ի որակավորկան փուլի առաջին տուրի տնային (1-2) մրցավեճում։ Վերջին շրջանում նա հավաքական չի հրավիրվում Ալեքսանդր Պետրակովի որոշմամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա