Logo

«Բազելի» ֆուտբոլիստները զբոսնել են Երևանում (ֆոտո)

19:08 / 02.11.2022Կոնֆերենցիաների լիգա
null

Շվեյցարական «Բազելի» ֆուտբոլիստները Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպման նախօրեին զբոսնել են Երևանում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 2-ին «Բազելը» նաև նախախաղային մարզում է անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

«Փյունիկ» - «Բազել» խաղը կկայանա նոյեմբերի 3-ին «Հանրապետականում» ու կմեկնարկի ժամը 21:45-ին։ Հանդիպումը կսպասարկի Ռումինիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Օրասիո Ֆեսնիկի գլխավորությամբ։

Վերջին տուրից առաջ H խմբի առաջատարներն են «Բազելն» ու Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը», որոնք հավաքել են 8-ական միավոր։ «Փյունիկն» ունի 6 միավոր, իսկ խմբի հետնապահ լիտվական «Ժալգիրիսը»՝ 5:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ