Logo

Եվրո-2024․ Էդգար Սևիկյանի ակումբակիցը դուրս է գրվել հիվանդանոցից

18:20 / 26.06.2024Ֆուտբոլ
null

Հունգարիայի հավաքականի հարձակվող Բարնաբաշ Վարգան դուրս է գրվել Շտուտգարտի հիվանդանոցից, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստը վիրահատությունից հետո լավ է զգում իրեն: Նա արդեն ուղևորվել է հայրենիք, որտեղ էլ կանցնի վերականգնողական փուլը:

Հիշեցնենք, որ հունգարական «Ֆերենցվարոշի» ֆուտբոլիստը ծանր վնասվածք էր ստացել Շոտլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում:

Վարգան դրվագներից մեկում բախվել էր շոտլանդացիների դարպասապահ Անգուս Գանին և ուշագնաց եղել։ Հանդիպումը դադարեցվել էր 10 րոպեով։ Բուժանձնակազմը Վարգային պատգարակի վրա հեռացրել էր խաղադաշտից և անմիջապես հոսպիտալացրել։

Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստները Շոտնլանդիայի դեմ խաղում հաղթական գոլը խփել էին ավելացված 10-րդ րոպեին ու այն նվիրել էին Վարգային։

Բարնաբաշ Վարգան «Ֆերենցվարոշում» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի թիմակիցն է։ Հարձակվողը 2023/24 մրցաշրջանում 43 խաղում խփել է 30 գոլ, կատարել 12 ասիստ։ Նա Եվրոպայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է Հունգարիայի հավաքականի բոլոր՝ երեք խաղերին ու դարձել 1 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ