Կատալոնական «Բարսելոնան» շնորհավորել է «Բոսթոն Սելթիքսին» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն դառնալու կապակցությամբ:
«Շնորհավորում ենք «Բոսթոն Սելթիքսին» տիտղոս նվաճելու առիթով: Շնորհավորում ենք նաև Ջեյլեն Բրաունին, որը ճանաչվեց եզրափակիչ սերիայի ամենաարժեքավոր բասկետբոլիստ»,- ասված է պաշտոնական ուղերձում:
Հիշեցնենք, որ «Բոսթոն Սելթիքսը» եզրափակիչ սերիայում 4-1 հաշվով առավելության էր հասել «Դալաս Մավերիքսի» նկատմամբ և 18-րդ անգամ դարձել էր չեմպիոն: «Սելթիքսը» դարձավ NBA-ի պամության մեջ ամենատիտղոսակիր ակումբը։ Չեմպիոնական տիտղոսների քանակով երկրորդը «Լոս Անջելես Լեյքերսն» է (17 հաղթանակ): «Բոսթոնը» նախորդ անգամ NBA-ի չեմպիոն դարձել էր 2008 թվականին:
💍 Congratulations to the Boston @celtics, the new @NBA champions, and especially to Finals MVP, Jaylen Brown! 👏 https://t.co/lEzr5CpwFa
— FC Barcelona (@FCBarcelona) June 18, 2024